ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգում հյուրասիրել են շիլա, շոռակարկանդակ և կարտոֆիլի բլիթներ
Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովին հավաքված ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշի ճաշացանկը ներառում էր շիլայի մի քանի տեսակներ, թարմ կաթնաշոռ՝ հատապտուղներով, կարտոֆիլի բլիթներ՝ ծովախեցգետնով և պաշոտով, շոռակարկանդակ՝ թթվասերով, «Երեք շոկոլադ» խմորեղեն և գլինտվեյնով օշարակ՝ կեռասի չրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը:
Յուրաքանչյուր ոք կարող էր ընտրել իր ճաշակին համապատասխան ուտեստ։ Շիլաներից ԱՊՀ երկրների ղեկավարներին առաջարկվել է «Հինգ հացաբույսեր» շիլա, հնդկաձավարի շիլա կամ բրնձի շիլա՝ չամիչով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: