Մինչ օրս կան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած հազարավոր չպայթած ռումբեր. BBC
Ուելսում դեռևս գտնվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած հազարավոր չպայթած գերմանական ռումբեր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Ըստ լրատվամիջոցի՝ քանի որ Գերմանիայի առանցքային թիրախները ծովափնյա Քարդիֆ և Սուոնսի քաղաքներն են եղել, ենթադրվում է, որ ռումբերից շատերը հենց այդ հատվածներում են: 1941 թ.-ին Ուելսը վերածվել է մեծ ռազմադաշտի ոչ միայն Բրիստոլի ծոցի երկայնքով տեղակայված արդյունաբերական օբյեկտների պատճառով, այլև քանի որ այդտեղով անցնում էր ճանապարհ դեպի Անգլիայի հյուսիս-արևմուտք:
Պատմաբան Սթիվ Դեյի գնահատմամբ՝ Ուելսի վրա կատարվել է 743 օդային գրոհ, երբ քաղաքների և օբյեկտների վրա միանգամից նետվել է 5-ից մինչև 30 հազար ռումբ։ Դրանց մոտ 10%-ը չի պայթել։ Դա է պատճառը, որ Ուելսի արտակարգ ծառայություններում տարեկան մոտ 20 ահազանգ է ստացվում՝ կապված չպայթած արկերի հետ։ 1950-ական թվականներին տարեկան գրանցվել է մոտ 80 նման ահազանգ: