Աշխարհն աղոթում է քեզ համար. Ռոմարիոն դիմել է Պելեին
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն դիմել է իր հայրենակից Պելեին, որը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
«Աշխարհն աղոթում է քեզ համար»,- Ռոմարիոյի խոսքերն է փոխանցում Globo-ն:
Ֆուտբոլի Արքան շարունակում է պայքարել հաստաղիքի զարգացող քաղցկեղի դեմ։ Նա ստիպված է եղել Սուրբ ծնունդը հիվանդանոցում անցկացնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 82-ամյա բրազիլացին արդեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին և ընկերներին: