Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու մանկապարտեզների տարվա լավագույն մասնագետները պարգևատրվել են
Մանկավարժական աշխատողների ընթացիկ տարվա գործունեությունը դիտարկելու և լավագույններին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մշակվել և կրթական հաստատություններին էր տրամադրվել համապատասխան հայտերի ձևանմուշներ՝ տնօրենի տեղակալի, ուսուցչի, դաստիարակի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, գրադարանավարի համար:
Նախաձեռնությամբ ընտրված շուրջ երեք տասնյակ աշխատակիցներին Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել են քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու մանկապարտեզների տարվա լավագույն մասնագետները պարգևատրվել են շնորհակալագրերով և «Եղիշե Չարենց - 125» ոսկե հուշադրամով: