Բառնաուլում երեխան շների ոհմակից փախչելիս ընկել է փոսը
Արդյունաբերական թաղամասի Դրուժնի թաղամասում ագրեսիվ թափառող շները հարձակվել են 12-ամյա դպրոցականի վրա. փախուստի դիմելով՝ տղան կոտրել է ոտքը: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին նրա մայրը կիսվել է սոցիալական ցանցերում։
Ագրեսիվ շների ոհմակը մի քանի րոպե հետապնդել է երեխային: Փախչելով շներից՝ տղան շտապել է դեպի բնակելի շենքեր։ Ձյունածածկ վայրում դպրոցականն ընկել է խոր փոսը, անհաջող ընկել և կոտրել է ոտքը, կենդանիները փախել են։
«Տղաս կարողացավ դուրս գալ թակարդից, մի կերպ թռել է դեպի տները, որտեղ նրան մոտեցել է բոլորովին անծանոթ մի մարդ և առաջարկել օգնել։ Տղամարդը որդուս գրկած տարել է անմիջապես բնակարան»,- ասել է տղայի մայրը։
Տեղի բնակիչների խոսքով՝ արդեն մի քանի ամիս է՝ իրենք քաղաքային իշխանություններին խնդրում են բռնել ագրեսիվ շների ոհմակին, սակայն գործերը առաջ չեն գնում։ Պատճառաբանում են, թե թափառող շները շատ արագ են վազում, ուստի նրանց չեն կարող բռնել: