ԱՄՆ-ն սպառնում է ֆիզիկապես վերացնել ՌԴ նախագահին. Լավրով
ԱՄՆ-ը սպառնում է ֆիզիկապես վերացնել Ռուսաստանի նախագահին։ Պենտագոնից եկող հայտարարությունների նման մեկնաբանություն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում տվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը մատնանշել է Պենտագոնի անանուն պաշտոնյաների հայտարարությունը՝ Կրեմլին «գլխատման հարված» հասցնելու հնարավորության մասին։
«Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը գնում է ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին»,- ասել է Լավրովը՝ ենթադրելով, որ նրանք, ովքեր նման գաղափարներ են կրում «շատ լավ են մտածում հետևանքների մասին»։
« Եթե իրականում ինչ-որ մեկի կողմից նման գաղափարներ են հղվել, ապա այս մեկը պետք է շատ ուշադիր մտածի նման ծրագրերի հնարավոր հետեւանքների մասին»,- ասել է Լավրովը։