Մի մարդու ներշնչեցին, որ նա հանճարեղ շախմատիստ է. նա պահանջեց 1 մլն դոլար հոնորար
Եթե մարդը հեշտությամբ է ենթարկվում ներշնչանքի, նրան կարելի է վստահեցնել, որ ինքը հանճարեղ նկարիչ կամ երաժիշտ է: Երբ մի մարդու ներշնչեցին, որ նա ամերիկացի հանճարեղ շախմատիստ է և առաջարկեցին շախմատ խաղալ, նա առաջին հերթին պահանջեց 1 մլն դոլարի հոնորար:
Արևմտյան աստղերից շատերն արդեն հասցրել են իրենց վրա փորձարկել հիպնոսի ազդեցությունը: Այսպես, տարիներ առաջ դերասանուհի Դրյու Բերիմորը հիպնոսի օգնությամբ պայքարում էր թմրանյութերից կախվածությունից, իսկ “Black Eyed Peas”-ի մեներգչուհի Ֆերգին դիմել էր մասնագետների օգնությանը՝ ալկոհոլից կախվածությունից ազատվելու համար: