Վիճաբանություն և դանակահարություն Արարատ քաղաքում․ արնանման հետքերով դանակը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 22-ին, ժամը 02.25-ին Արարատի ԲԿ-ից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու սալջարդով բուժօգնության է ընդունվել 32-ամյա մի տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 2-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցում: Մի խումբ անձանց միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ Վանաշեն գյուղի 31-ամյա բնակիչը դանակահարել էր Արարատ քաղաքի 32-ամյա բնակչին:
Ոստիկանները վանաշեն գյուղի տներից մեկում 31-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին:
Արնանման հետքերով դանակը հայտնաբերվել է: