Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն է՝ միջազգային բոլոր մրցաշարերի շրջանակում
IFFHS-ը՝ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան, հրապարակել է ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հաշվարկվել են պաշտոնական միջազգային ակումբային մրցումներում (մայրցամաքային և համաշխարհային), ինչպես նաև ազգային հավաքականի կազմում խփած գոլերը։ Այստեղ հաշվառված չեն ազգային առաջնություններում, ազգային գավաթի խաղերում գրանցված գոլերը։
Առաջին տեղը զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն (270 գոլ): Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է (235), երրորդում՝ Ռոբերտ Լևանդովսկին (178):
Ցուցակն այսպիսի տեսք ունի.
1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 270 գոլ
2. Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 235
3. Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան) – 178
4. Գերդ Մյուլեր (Գերմանիա) – 137
5. Նեյմար (Բրազիլիա) – 136
6. Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա) – 128
7. Ռաուլ (Իսպանիա) – 123
8. Ալի Դաեյի (Իրան) – 122
9. Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա) – 122
10. Լուիս Սուարես (Ուրուգվայ) – 121
11. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 119
12. Էդին Ջեկո (Բոսնիա և Հերցեգովինա) – 117
13. Դիդյե Դրոգբա (Կոտ դ’Իվուար) – 115
14. Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա) – 115
15. Էդինսոն Կավանի (Ուրուգվայ) – 113
16. Ռոնալդո (Բրազիլիա) – 112
17. Թիերի Անրի (Ֆրանսիա) – 110
18. Ռոմարիո (Բրազիլիա) – 109
19. Ռոմելու Լուկակու (Բելգիա) – 108
20. Սամուել Էտո’Օ (Կամերուն) – 105
21. Սունիլ Չեթրի (Հնդկաստան) – 104
22. Սերխիո Ագուերո (Արգենտինա) – 104
23. Պելե (Բրազիլիա) – 103
24. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) – 102
25. Մոհամեդ Սալահ (Եգիպտոս) – 101
26. Բադեր Ալ Մութվա (Քուվեյթ) – 100
27. Էյսեբիո (Պորտուգալիա) – 100
Աղբյուր ArmSport.am