Զելենսկու գրասենյակը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել աջակցությունն Ուկրաինային
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ը կդադարեցնի աջակցությունն Ուկրաինային, բայց, նրա կարծիքով, դա կլինի 2023 թվականից հետո։ Այդ դեպքում Ուկրաինան կշարունակի ինքնուրույն պայքարել: Այս մասին քաղաքական գործիչն ասել է Feigin Live-ի եթերում:
«Նախ՝ մենք ունենք եվրոպական աջակցություն, ունենք նաև ոչ եվրոպական աջակցություն։ Մենք ամենամեծ երկիրն ենք, լավ թե վատ, մեր ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է»,- ասել է Արեստովիչն ու նշել, որ Ուկրաինան կարող է օգնության համար դիմել Չինաստանին, որը, նրա խոսքով, «խոստացել է երբեք չխաբել»։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակն էլ հայտարարել է Ղրիմը 2023 թվականին վերադարձնելու Կիևի պլանների մասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Երմակը կանխատեսել է, որ 2023 թվականը վճռորոշ տարի է լինելու Ուկրաինայի համար։ «Մենք ամեն ինչ անելու ենք մեր տարածքը վերադարձնելու համար»,- ասել է նա։