ԲԴԽ-ն դատավոր Էդվարդ Նահապետյանին խիստ նկատողություն է հայտարարել
Դատավոր Էդվարդ Նահապետյանին Բարձրագույն դատական խորհուրդը խիստ նկատողություն է հայտարարել, փոխանցում են ԲԴԽ-ից:
Խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը`Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել այն և հայտարարել խիստ նկատողություն:
Ըստ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի, դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ենթադրյալ խախտումներ: