Պիկեն մեդիա ֆուտբոլային լիգա է հիմնել, որին կմասնակցեն նաև Ագուերոն ու Կասիլյասը
Իսպանիայում պատրաստվում են գործարկել մեդիա ֆուտբոլային լիգա։ Թագավորների լիգա (Kings League) կոչվող նախագծի հիմնադիրներից մեկը «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն է։
Մրցաշարին կմասնակցեն 12 թիմեր, հանդիպումները կանցկացվեն 7vs7 ձևաչափով։
Ակումբների նախագահները կլինեն հայտնի բլոգերներ, յութուբերներ, լրագրողներ և ֆուտբոլային աստղեր, այդ թվում՝ Սերխիո Ագուերոն և Իկեր Կասիլյասը, որը կղեկավարի 1K ակումբը։
Kings League-ի ստեղծողները նախատեսում են ավանդական ֆուտբոլային կանոններին ավելացնել որոշ տարրեր այլ մարզաձևերից։ Յուրաքանչյուր թիմ կունենա 12 խաղացող, որոնցից 10-ը կընտրվեն դեկտեմբերի 27-ին: 11-րդ խաղացողը կընտրվի ակումբների նախագահների կողմից ամբողջ մրցաշրջանի համար, իսկ 12-րդը կփոխվի կանոնավոր կերպով:
Սպասվում է, որ մրցաշարում, ի թիվս այլոց, հանդես կգան Չիչարիտոն, Ռուբեն դե լա Ռեդը, Ռաուլ Տամուդոն և այլ հայտնի ֆուտբոլիստներ։
Kings League-ի մեկնարկը նախատեսված է 2023 թվականի հունվարի 1-ին։
Աղբյուր ArmSport.am