Եկատերինբուրգում մայրը խեղդել է իր երեք երեխաներին
Եկատերինբուրգում մայրը սպանել է իր երեք երեխաներին:
Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ Բաժովա և Շևչենկո փողոցների անկյունում գտնվող բարձրահարկ շենքում, հայտնում է «Shantnews»-ը։
Ըստ նախնական վարկածի՝ կինը խեղդամահ է արել իր 10 և 15 տարեկան որդիներին, ինչպես նաև հինգ ամսական դստերը։ Կինը, հարազատների խոսքով, այդպիսով փորձել է ազատվել իր երեխաներին «տիրած դևերից»։
Դեպքի մասին կասկածյալն ինքն է պատմել հարազատներին։ Երբ իրավապահները մտել են բնակարան, կասկածյալը պառկած է եղել երեխաների դիակների վրա։