Ինչպես սնվել նիհարելու համար
Բժիշկներն ասել են, թե ինչպես կարելի է սնվելու օգնությամբ մի քանի կիլոգրամ նիհարել։
«Shantnews»-ի փոխանցմամբ` սննդաբան Մարինա Մակիշան հայտարարել է, որ եթե օրական կալորիաները կրճատեք 500 կալորիայով, ապա քաշի կորստի տեմպերը միջինում կկազմեն շաբաթական 500-1000գ։ Նաև սննդակարգից պետք է բացառել հետևյալ մթերքները՝
Ալյուր
«Ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացը քիչ քանակությամբ հնարավոր է, բայց պրեմիում ալյուրից ամեն ինչ ավելի լավ է բացառել: Սրանք դատարկ կալորիաներ են, այստեղ մեր օրգանիզմին ոչ մի օգուտ չկա: Բայց սա արագ էներգիա ստանալու աղբյուր է, եթե դուք չեք ծախսել կալորիաները, այն վերածվում է ճարպի»,- ընդգծել է փորձագետը։
Ալյուրի աղանդերն ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս, ինչը կտրուկ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը։
Շատ աղ պարունակող մթերքներ
Աղանդեր
«Մեր ուղեղը շատ վառ է արձագանքում քաղցր համին, դա ուրախության և հաճույքի զգացում է առաջացնում, և նման իրավիճակում առաջանում է շատակերություն»,- ասաց բժիշկը։
Սննդաբանի կարծիքով՝ շաքարային կախվածությունը սերտորեն կապված է մեր սովորությունների հետ։
Քաղցրավենիքը փոխարինեք չոր մրգերով, մարմելադով կամ դոնդողով։