Հայ շախմատիստները մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ում
Հայաստանը ներկայացնող շախմատիստներ մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի մայրաքաղաք Աստանայում դեկտեմբերի 26-30-ը կանցկացվի արագ և կայծակնային շախմատի աշխարհի 2022 թվականի առաջնությունը:
Հայաստանից մրցաշարի մասնակցում են Գաբրիել Սարսգյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 180 գրոսմայստերներ:
Կանանց առաջնությունում իրենց ուժերը կչափեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը: Կանանց ԱԱ-ին մասնակցում են 101 շախմատիսներ: