45 կիլոգրամով նիհարած բժիշկը նիհարելու չորս խորհուրդ է տվել
Բժիշկ Էմի Հոսոդան նիհարել է 45 կիլոգրամով և խորհուրդ է տվել նիհարելու արդյունավետ մեթոդներ սեփական փորձից: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Insider-ը։
Հոսոդան ամբողջ կյանքում պայքարում էր ավելորդ քաշի դեմ։ Օգտագործելով իր կրթությունը ամբողջական առողջության և ֆունկցիոնալ բժշկության մեջ, նա մշակել է քաշի կորստի անհատականացված ծրագիր իր համար: Բժշկուհու խոսքով՝ դիետա կազմելիս նա հաշվի է առել ամեն ինչ՝ իր գենետիկայից մինչև աղիքային միկրոբիոմ։ Փորձագետը չորս խորհուրդ է տվել, որոնք օգնել են նրան նիհարել և պահպանել քաշը։
Հոսոդան պատմել է, որ նիհարելու գործընթացում հետևել է ոչ թե կալորիաներին, այլ օգտագործվող շաքարի քանակին։ Շաքարի չափից շատ օգտագործումը ոչ միայն ստիպում է օրգանիզմում այն կուտակել որպես ճարպ, այլև մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը: Իսկ մարդուն անհրաժեշտ կալորիաների քանակը կախված է նրա ակտիվության մակարդակից և նյութափոխանակությունից, ուստի բժիշկը չի հետևել դրանց սպառմանը:
Փորձագետը նաև խրախուսում է բավարար քանակությամբ ջուր խմել։ Հոսոդայի խոսքով՝ ինքը սովորել է տարբերել ծարավն ու քաղցը, ինչը նույնպես օգնել է իրեն ավելի արագ նիհարել։ Բժիշկը խորհուրդ է տալիս խմել օպտիմալ քանակությամբ ջուր՝ մոտ 60 միլիլիտր մեկ կիլոգրամ քաշի համար։ Նորմը կախված է նաև ակտիվության մակարդակից՝ ակտիվ կենսակերպ վարող և հաճախակի քրտնած մարդը պետք է ավելի շատ ջուր խմի, քան շատ չշարժվողը։ Միակ բացառությունն այն մարդիկ են, ովքեր ունեն սրտի անբավարարություն, երիկամային հիվանդություն կամ արյան մեջ նատրիումի ցածր մակարդակ: Այս դեպքում նիհարել ցանկացողները պետք է բժշկի հետ խորհրդակցեն՝ պարզելու, թե որքան ջուր պետք է խմեն։