Մահացել է Յուվենտուսի և Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիան Օ’Նիլը
Դեկտեմբերի 25-ին մահացել է Յուվենտուսի և Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիան Օ’Նիլը, հայտնում է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նախկին ֆուտբոլիստը մահացել է 49 տարեկանում։
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Օ’Նիլը երեկ հոսպիտալացվել է՝ լինելով կոմայի մեջ, լյարդի խրոնիկ հիվանդության պատճառով: Օ’Նիլը երկար ժամանակ պայքարել է ալկոհոլային կախվածության դեմ, ինչի արդյունքում նրա մոտ առաջացել է լյարդի ցիռոզ։
Իր խաղային կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել «Նասիոնալում», «Կալյարիում», «Յուվենտուսում» և «Պերուջայում»:
Օ’Նիլը Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում: Նա ընդգրկված է եղել թիմի կազմում 2002 թվականի աշխարհի առաջնության համար, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։
Աղբյուր ArmSport.am