Զիդանը կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը
Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից է։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ֆուտբոլի ֆեդերացիան իր հայացքն է ուղղել արտասահմանցի փորձառու մարզչի վրա, ով այժմ առանց աշխատանքի է։ Դիտարկվում են նաև Մաուրիսիո Պոչետինոյի, Թոմաս Տուխելի և Ռաֆայել Բենիտեսի տարբերակները։
Կարլո Անչելոտին նույնպես կապված է աշխատանքի հետ, սակայն իտալացին չի ցանկանում հեռանալ «Ռեալից» մինչև իր պայմանագրի ժամկետը լրանա 2024 թվականին:
Զինեդին Զիդանը ազատ է մնացել նախորդ տարի Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո։ Չնայած նրան, որ նրան անվանում էին Ֆրանսիայի հավաքականում Դիդյե Դեշամի փոխարինման գլխավոր հավակնորդ, հավանական է, որ ներկայիս մարզիչը կշարունակի իր աշխատանքը հավաքականի հետ ԱԱ-2022-ի եզրափակիչ դուրս գալուց հետո։
Աղբյուր ArmSport.am