ԱՄՆ-ում ձնաբուքն առնվազն 27 մարդու կյանք է խլել
ԱՄՆ-ում առնվազն 27 մարդ է զոհվել ձնաբքի պատճառով հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հաղորդել էր ձմեռային փոթորկի հետ կապված տարբեր միջադեպերում 23 զոհերի մասին: Ջերմաստիճանի կտրուկ անկումը, ձյան տեղումները, ուժեղ քամին, մերկասառույցը բազմաթիվ ավտովթարների, էլեկտրահաղորդման գծերի խզման, ավիաչվերթների ուշացման պատճառ են դարձել։
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ NBC-ի տվյալներով՝ Օհայո նահանգում երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով չորս նոր մահ է տեղի ունեցել։ Հեռուստաալիքը նշում է, որ նահանգի ճանապարհային պարեկը հաստատել է, որ վթարի պատճառ են դարձել եղանակային բարդ պայմանները:
Ըստ power outage.us-ի՝ առանց էլեկտրականության է մնում մոտ 182,4 հազար բաժանորդ։