Նյուքասլը մտադիր չէ գնել Բարսելոնայի հարձակվողին
«Նյուքասլ Յունայթեդը» մտադիր չէ պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիական ակումբը ներկայումս բանակցություններ չի վարում կատալոնացիների հետ 28-ամյա խաղացողի համար։ Հոլանդացու ապագան կորոշվի հունվարին, սակայն նա դեռ կոնկրետ տարբերակներ չունի։ Ինքը՝ խաղացողը, ցանկանում է մնալ ներկայիս ակումբում։
Դեպայը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 3 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
Վերջին ԱԱ-2022-ում հարձակվողը մասնակցել է Հոլանդիայի հավաքականի բոլոր 5 հանդիպումներին և դարձել 1 գոլի հեղինակ։
Աղբյուր ArmSport.am