Վստահ եմ, որ Բարսելոնան կհաղթի Լա լիգան. Ինյեստա
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնական թիմի գլխավորությամբ Չավիի աշխատանքի մասին.
«Նա թիմը վերցրեց ոչ այնքան հեշտ իրավիճակում՝ հաշվի առնելով վերջին տարիները։ Բայց կարծում եմ, որ դրական դինամիկա կա։ Ես գիտեմ, որ ի վերջո ամեն ինչ չափվում է տիտղոսներով, բայց կա շարժում դեպի այն, ինչի վրա մենք բոլորս հույս ունենք։ Վստահ եմ, որ այս մրցաշրջանում ակումբը կհաղթի առաջնությունը։ Նա դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, ինչը հարված էր բոլորին, բայց շարունակում է հանդես գալ այլ մրցաշարերում։ Լա Լիգայում թիմը շատ լավ դիրքերում է, և թեև առջևում դեռ շատ հանդիպումներ կան, բայց ես վստահ եմ, որ «Բարսելոնան» կհաղթի չեմպիոնությունը»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» 14 խաղից 37 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյոսւակը:
Աղբյուր ArmSport.am