Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են աշխատել և սովորել համալսարաններում
Թալիբների որոշմամբ՝ երեկվանից Աֆղանստանի համալսարաններում այլևս չպետք է աշխատեն իգական սեռի ներկայացուցիչներ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ թալիբների բարձրագույն կրթության նախարարությունը նաև նամակ էր ուղարկել Աֆղանստանի համալսարաններ՝ ծանուցելով, որ իգական սեռի ներկայացուցիչներն այլևս չեն կարող սովորել բուհերում: Շարժումը նշում է 4 պատճառ՝ տղամարդիկ միշտ ի վիճակի չեն ուղեկցել աղջիկներին համալսարան և ապրել նրանց հետ հանրակացարաններում, ուսանողուհիները խախտում են հիջաբ կրելու կանոնները, համալսարաններում տղամարդկանց և կանանց համատեղ կրթությունն անհնար է:
Թալիբների համար խնդիր է նաև այն, որ շատ աղջիկներ այնպիսի դասընթացների են հաճախում, որոնք, շարժման համոզմամբ, «հակասում են իսլամական օրենքին և վիրավորում աֆղանստանցիների հպարտությունը»։ Որոշման ընդունումից հետո կանայք սկսել են ցույցեր կազմակերպել թալիբների որոշման դեմ և պարբերաբար հավաքվում են համալսարանների մոտ:
Վաշինգտոնը զգուշացրել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է դաշնակիցների հետ համատեղ քայլեր ձեռնարկել թալիբների շարժման դեմ և պատասխանատվության ենթարկել նրանց՝ կանանց իրավունքները սահմանափակելու համար: