Սպերցյանը՝ ՌՊԼ-ում 2022 թվականին ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստ. ցանկ
Tert.am-ի փոխանցմամբ՝ Transfermarkt պորտալը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022 թվականին ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը։
Տասնյակի առաջատարը «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացրել է 6 միլիոն եվրո և այժմ գնահատվում է 9 միլիոն եվրո։
2022 թվականին ՌՊԼ-ի ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների թոփ-10-ը․
Էդուարդ Սպերցյան (Կրասնոդար, 9 (+6) միլիոն եվրո);
Շամար Նիկոլսոն (Սպարտակ, 7 (+4) միլիոն);
Դանիիլ Ուտկին (Ռոստով, 7 (+4) միլիոն եվրո);
Դանիլ Գլեբով (Ռոստով, 7,5 եվրո (+3,5) միլիոն);
Վենդել (Զենիթ, €22 (+3) միլիոն);
Արսեն Զախարյան (Դինամո, € 15 (+3) միլիոն);
Գուստավո Մանտուան («Զենիթ», 3 (+3) միլիոն եվրո)
Խորխե Կարասկալ (ԲԿՄԱ Մոսկվա, 9 (+2,8) միլիոն եվրո)
Ալեքսանդր Սիլյանով (Ռոստով, € 3,5 (+2,6) միլիոն);
Ալեքսանդր Կովալենկո (Սովետների թևեր, 2,5 (+2,4) միլիոն եվրո):