Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են Ալաշկերտից
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտում» արմատական փոփոխություններ տեղի կունենան: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմում իրենց ելույթները չեն շարունակի հետևյալ ֆուտբոլիստները.
Տիագո Կոելյո, Վանգու Բատիստա Գոմե, Ֆոֆանա Բեկո, Սանտոս, Բորիս Կադիո, Բենիկ Հովհաննիսյան, Կարապետ Մանուկյան, Սարգիս Մեթոյան, Բլադիմիր Դիաս, Դեու Դոսա, Ռոնալդ Կուելյար, Լուկաս Վենտուրա, Կևին Ռեյես:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել վերոնշյալ ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Նշվում է, որ բազմաթիվ համալրումների մասին կտեղեկացվի մոտ ապագայում: