Տանիքից ութամյա երեխայի վրա սառույցի կտոր է ընկել
ՌԴ ՔԿ քննչական վարչության աշխատակիցները քրեական գործ են հարուցել բնակելի շենքի տանիքից ութամյա տղայի վրա սառույցի կտոր ընկնելու փաստի առթիվ։ Այժմ երեխան գտնվում է հիվանդանոցում, որտեղ ինտենսիվ բուժօգնություն է ստանում, լրագրողներին հայտնել են վարչության մամուլի ծառայությունից։
«Նովոսիբիրսկի Կալինինսկի շրջանի Բոգդան Խմելնիցկի փողոցում գտնվող բնակելի շենքի տանիքից երեխայի վրա սառույցի կտոր է ընկել: Ութ տարեկան տղան հոսպիտալացվել է բժշկական հաստատություն, որտեղ նա ինտենսիվ բուժօգնություն է ստանում: Հարուցվել է քրգործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման վերաբերյալ (ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ)»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում։
ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական կոմիտեի քննիչները դեպքի վայրի զննություն արդեն կատարել են։ Արտակարգ դեպքի ականատեսները հարցաքննվում են, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։