«Ոսկե գնդակի» հաղթողն արդեն հայտնի է․ Լևանդովսկի
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ «Ոսկե գնդակի» հաջորդ հաղթողը կդառնա Արգենտինայի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։
««Ոսկե գնդակն» արդեն նոր տե՞ր ունի։ Իհարկե։ Գուցե, ևս մեկ ֆուտբոլիստ կա (ակնարկում է Մբապեին), որը նույն թիմում է խաղում, բայց միայն մի աշխարհի առաջնություն կա, որը որոշում է՝ ով կհաղթի «Ոսկե գնդակը» նոր մրցաշրջանում։
Մեսսին հիմա վստահաբար բարձունքին է՝ շնորհիվ նրա, ինչին հասել է, և թե այդ ամենն ինչ է նշանակում իր համար։ Հիմա կարող եք վայելել դա»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Լևանդովսկիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։