Սանտա Կլաուսն իր 67-րդ ճանապարհորդությունն է սկսել աշխարհով մեկ
Սանտա Կլաուսը շաբաթ օրը սկսել է իր 67-րդ շրջագայությունը աշխարհով մեկ՝ շնորհավորելու բոլոր Սուրբ Ծնունդը, նա արդեն հասել է Նոր Զելանդիա: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 24-ին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի և Կանադայի օդատիրեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սուրբ Ծննդյան շրջագայության ընթացքում Ձմեռ պապը նվերներ կհանձնի։
Ձմեռ պապի տեղաշարժը վերահսկում են ամերիկյան և կանադացի զինվորականները։
1955թ.-ին Միացյալ Նահանգների խոշոր առևտրի կենտրոններից մեկը գովազդ տեղադրեց երեխաներին կոչ անելով զանգահարել Սանտա Կլաուսին, սակայն թվերի մեջ սխալ եղավ, և զանգին պատասխանեց ԱՄՆ մայրցամաքային օդային պաշտպանության հրամանատարության թեժ գծի օպերատորը
Արդյունքում մեկնարկեց «NORAD-ը հետևում է Ձմեռ պապիկին» նախագիծը։
Եվ հիմա, դեկտեմբերի 24-ին, Կոլորադոյի ռազմաօդային ուժերը դառնում են Սանտա Կլաուսի տեղաշարժին հետևելու կենտրոն։ Զինվորականներն օգտագործում են մոնիտորինգի չորս համակարգ՝ արբանյակներ, ռադարներ, կործանիչներ (ԱՄՆ-ի և Կանադայի երկնքում) և հատուկ «Ձմեռ պապի տեսախցիկներ», որոնց տեսանյութերը հայտնվում են YouTube-ում։
Ավստրալիայում և Նոր Զելանդիայում առաջին նվերներն ավանդաբար ստանում են երեխաները, ապա Սանտա Կլաուսը գնում է Ասիա, Ռուսաստան, Աֆրիկա, Եվրոպա, Լատինական և Հյուսիսային Ամերիկա:
Անցյալ տարի, ըստ NORAD-ի հաշվարկների, Ձմեռ պապը մի քանի միլիարդ նվեր է բաժանել: