Կավանիին և Խիմենեսին երկարաժամկետ որակազրկում է սպառնում
Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ Էդինսոն Կավանին և Խոսե Մարիա Խիմենեսը ՖԻՖԱ-ի կողմից կարող են որակազրկվել մինչև վեց ամսով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Դեկտեմբերի 2-ին Էլ Վակրա քաղաքի «Ալ Ջանուբ» մարզադաշտում կայացած ԱԱ 2022-ի H խմբի 3-րդ տուրի Գանա-Ուրուգվայ հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ ուրուգվայցիների։ Խաղի ավարտից հետո Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները վազել մրցավարի մոտ և սկսել դժգոհություն հայտնել գանացիների նկատմամբ 11 մետրանոց չնշանակելու կապակցությամբ։ Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպանը արմունկով պատահաբար հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրեն Քոլին Սմիթի դեմքին, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է թույլ տվել մրցավարի հասցեին։
Էդինսոն Կավանին էլ հանդերձարան գնալու ճանապարհի վայր է գցել VAR-ի մոնիտորը։
ՖԻՖԱ-ն Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել է, որ մինչև հունվարի 9-ը պետք է ներկայացնի իրադարձությունների իր տարբերակը։ ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի վերջնական որոշումը հայտնի չի լինի մինչև փետրվարի վերջ։ Որակազրկման ժամկետը և պայմանները կախված են այն կանոնների դրույթից, որը կկիրառի կոմիտեն:
Երկու տարբերակ կա․ եթե ուրուգվայցիները պատժվեն 12.3 կետով, ապա ֆուտբոլիստները կորակազրկվեն հավաքականի 10-15 խաղով, իսկ եթե կիրառվի 12.4 կետը, խաղացողները չեն կարողանա խաղալ ոչ միայն հավաքականում, այլ նաև իրենց թիմերում։ Կավանին հանդես է գալիս «Վալենսիայում», իսկ Խիմենեսը՝ «Ատլետիկոյում»:
Ուրուգվայցիները կարող են պատժվել իրենց արարքի համար 2022 թվականի աշխարհի առաջնության Գանայի հետ խաղի ավարտից հետո (2:0): Ուրուգվայի հավաքականը կարող էր դուրս գալ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ, եթե խաղում մեկ գնդակ ավել խփեր՝ Հարավային Կորեայի ընտրանուց ավելի լավ գոլերի տարբերության պատճառով։ Գլխավոր մրցավարը հանդիպման հենց վերջում 11 մետրանոց չնշանակեց Աֆրիկայի հավաքականի վրա, ինչը սկանդալ առաջացրեց՝ Կավանին ոտքով հարվածեց VAR մոնիտորին, իսկ Խիմենեսը պատահաբար հարվածեց ՖԻՖԱ-ի ներկայացուցչին։
Աղբյուր ArmSport.am