Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը շուտով կլինի Երևանում
Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը (20 շարժակազմ) շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները, այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել ենք «Թեգետա մոթորս» ընկերության ղեկավարությանը. «Թեգետա»-ն գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները:
Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ: Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն Մյունխեն՝ ապահովելու նոր ավտոբուսների անխափան սպասարկումը երևանցիներին` արդեն այս գարնանը»,- նշել է Ավինյանը: