Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումն ընթանում է ուղղակիորեն Երևանի և Բաքվի միջև. Գալուզին
Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումն ընթանում է ուղղակիորեն Երևանի և Բաքվի միջև: Այս մասին РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա չի մեկնաբանել, թե ինչպես է առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում:
Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, ինչպես դա արձանագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով ստորագրված եռակողմ հայտարարության մեջ:
«Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները խիստ խորհրդապահական բնույթ են կրում։ Մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Դա միայն կվնասի գործին»,- ասել է Գալուզինը։