Հայտնի է՝ ով կլինի Բարսելոնայի նոր ավագը Բուսկետսի հեռանալուց հետո
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կդառնա թիմի նոր ավագը, եթե կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հեռանա 2023 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրը հայտնում է, որ 33-ամյա Ալբան մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից: Հաղորդվում է, որ ակումբը մտադիր է թիմում պահել Ալբային առնվազն մինչև պայմանագրի ավարտը (2024 թվականի ամառ), թեև ավելի վաղ «Բարսելոնան» ցանկանում էր ազատվել նրանից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբում մտադիր էին այս ձմռանը հանդիպել Ալբայի հետ՝ քննարկելու մրցաշրջանի վերջում պայմանագրի խզման հարցը։
Ալբան կատալոնական ակումբի սան է։ Հարազատ թիմի կազմում 2012 թվականից նա անցկացրել 441 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 95 գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնայի» հետ պաշտպանը նվաճել է 15 տիտղոս։
Աղբյուր ArmSport.am