ՄՅՈՒ-ն երակարաձգել է պայմանագրերը 4 ֆուտբոլիստի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրի տեն Հագը հաստատել է, որ ակումբն ակտիվացրել է 4 խաղացողների հետ պայմանագրերը երկարաձգելու տարբերակը։
«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Մարկուս Ռեշֆորդի, Դիոգո Դալոտի, Ֆրեդի և Լյուկ Շոուի հետ:
«Այո, ես կարող եմ դա հաստատել։
Մենք ուրախ ենք, որովհետև թիմը ճիշտ ուղղությամբ է շարժվում, և այս խաղացողները մեծ ներդրում ունեն»,- Տեն Հագին է մեջբերում «Յունայթեդի» մամուլի ծառայությունը։