Վանա լճում 50.000 տոննա ուրան կա.Թուրք պրոֆեսոր
Թուրքիայի Ֆըրաթ համալսարանի Ճշգրիտ գիտությունների ֆակուլտետի Քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Մեհմեթ Յամանը նշել է, որ Վանա լճում ուրան է գտնվել, որը թույլ կտա այն օգտագործել ատոմային էներգիայի արտադրությունում: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Բուգյուն» լրատվական կայքը հայտնում է, որ 2010 թվականին Վանա լճի աղտոտվածության աստի- ճանը պարզելու համար կատարված ուսումնասիրությունների արդյունքում լճում մեծ քանակությամբ լուծված ուրան է հայտնաբերվել: Պրոֆեսոր Յամանը նշում է, որ Թուրքիայի էներգետիկայի ոլորտում մինչև 2023 թվականը նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար Վանի ուրանը կարող է վճռորոշ դեր խաղալ: Ըստ կատարված աշխատանքների՝ Վանա լճում ուրանի պաշարները գնահատվում է ավելի քան 50 հազար տոննա: Նշվում է, որ Վանա լճի ուրանի օգտագործումը թուրքական տնտեսության համար կապահովի մեծ եկամուտներ:
Յամանը համոզված է, որ Վանա լճի ուրանի հարստացման փուլում շրջակա միջավայր արտանետվող ռադիոակտիվ նյութերը խդիրներ չեն առաջացնի: Ավելին, կարծում է, որ նույնիսկ ուրանի օգտագործման դեպքում Վանա լճի ուրանի պաշարները հնարավոր չէ սպառել: Յամանը Վանա լճի ուրանը համարում է Ալլահի կողմից տրված օրհնություն: Եթե այն օգտագործվի ատոմակայաններում, ապա Թուրքիան կբարգավաճի:
Թուրք պրոֆեսորը առաջարկել է համապատասխան միջոցներ ձեռնարկել, հիմնել ուրանի հետազոտման և մշակման ինստիտուտ, որը թույլ կտա հարստացնել Վանա լճի ուրանը: