Չգիտեմ՝ մարտին կկարողանա՞նք Տիկնիզյանին տեսնել հավաքականում․ Բերեզովսկի
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» 23-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին։
«Չգիտեմ՝ մարտին կկարողանա՞նք Նաիր Տիկնիզյանին տեսնել հավաքականում։ Նրա գալը լուրջ մրցակցություն կստեղծեր հավաքականում։
Այնպես չէ, որ պաշտպանության ձախ եզրում խաղացող չունենք։ Բայց լրացուցիչ ուժեղ խաղացողը մեզ չէր խանգարի»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Metaratings-ը:
Ռուսաստանի առաջնության 2022/2023 մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է 17 հանդիպման և դարձել երկու գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ։
Աղբյուր ArmSport.am