Առևտրականները քարերով հարվածել են ոստիկաններին
Բաքվում «Բինա» առևտրի կենտրոնի աշխատակիցները տարածքների վարձավճարի բարձրացման դեմ բողոքի ակցիա են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 2.000 մարդ:
Սակայն ոստիկանները պահանջել են ցուցարարներին, որպեսզի նրանք ցրվեն, ինչից հետո ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների վրա:
Այնուհետև ցուցարարների դեմ արցունքաբեր գազ գազ է կիրառվել: Բախումների արդյունքում ձերբակալվել են ավելի քան հարյուր ցուցարարներ: