Հայտնվել են Կամերովոյի ապաստարանում բռնկված հրդեհի հետևանքները ներկայացնող կադրերը
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ «Известия»-ի թղթակից Ալեքսանդր Շեմետովը ցուցադրել է Կեմերովոյում բռնկված հրդեհի հետեւանքները, որի հետեւանքով զոհվել է 20 մարդ։
Կադրերում երևում են գրեթե ամբողջությամբ այրված երկհարկանի շենքի ավերակները՝ 180 քմ մակերեսով։ Շեմետովի խոսքերով, բոցերը արագ կլանել են ամբողջ շենքը։ Հյուրերի մեծ մասն այդ պահին գտնվում էր երկրորդ հարկում։
Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի պատճառ կարող էր լինել վառարանի ոչ պատշաճ շահագործումը։
Ըստ «Իզվեստիա»-ի՝ հրդեհի պատճառ կարող էր լինել նաև ջեռուցման կաթսայի անսարքությունը։
Նույն օրը ավելի վաղ հրշեջներն ավարտել են հրդեհի վայրում փլատակների մաքրումը: Փրկարարների աշխատանքը խոչընդոտել է ձնաբուքը:
Դեկտեմբերի 24-ի գիշերը բռնկված հրդեհի մասին հայտնել են արտակարգ ծառայությունները։ Երբ կանչի վայր են հասել փրկարարները, հրդեհը տեսանելի է եղել շենքի պատուհաններից և տարածվել նաև տանիքի վրա։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի մակերեսը կազմել է 180 քմ։ Այս պահին այն լիովին վերացված է։
Հրդեհի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 20 մարդ, ևս վեցը վիրավորվել են։ Երկու տուժած հոսպիտալացվել են. Բժիշկները նրանց վիճակը գնահատել են միջին ծանրության։