ՈւԵՖԱ-ն չի ցանկանում, որ Ռուսաստանը միանա Ասիական կոնֆեդերացիային
ւԵՖԱ-ն դեմ է ՌՖՄ-ի հնարավոր տեղափոխմանը Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիա։
«ՈւԵՖԱ-ն, չնայած ստեղծված իրավիճակին, չի ցանկանում կորցնել Ռուսաստանի անդամակցությունն իր կազմակերպությանը։
ՈւԵՖԱ-ն կողմ է տարբերակին, որով աշխարհաքաղաքական իրավիճակի թուլացումից հետո ռուսական ֆուտբոլը նորից կսկսի ինտեգրվել եվրոպական ֆուտբոլին։
ՈՒԵՖԱ-ի համար նման երկրի կորուստը մեծ հարված կլինի հեղինակության համար, նույնիսկ ներկայիս իրավիճակում»,- ասել է Чемпионат-ին իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Աղբյուր ArmSport.am