Բլեզ Մատյուիդին ավարտեց կարիերան
Բլեզ Մատյուդին թոշակի է անցել 35 տարեկանում։
ՊՍԺ-ի, Յուվենտուսի և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանն իր որոշման մասին հայտնել է սոցցանցերում։
«Ֆուտբոլ, ես քեզ շատ էի սիրում: Ֆուտբոլ, դու ինձ այնքան շատ բան տվեցիր, բայց ժամանակն է ասելու կանգ առ:
Ես իրականացրել եմ իմ մանկության երազանքներս։ Դժվարությամբ, բայց հպարտությամբ այսօր շրջում եմ այս էջը։ Շնորհակալություն»,- գրել է ֆուտբոլիստը: