Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մոտ ժամանակներս Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կմեկնեն Հռոմ՝ պորտուգալացի մասնագետի հետ բանակցություններ վարելու:
Հաղորդվում է, որ Բրազիլիայի հավաքականի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսն անձամբ է ուզում բանակցություններ վարել և հույս ունի, որ Մոուրինյուի գործակալ Ժորժե Մենդեշը կօգնի իրեն համոզել պորտուգալացուն: Նշվում է, որ Ռոդրիգեսը հույս ունի նրա հետ պայմանագիր կնքել մինչև հունվարի վերջ:
Հիշեցնենք, որ նրան գլխավոր մարզչի դերում ուզում է տեսնել նաև Պորտուգալիայի հավաքականը:
Աղբյուր ArmSport.am