Վլադիմիր Պուտինը Սերգեյ Համբարձումյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով
Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում գործող «Մոնարխ» ընկերությունների խմբի սեփականատեր, բարերար Սերգեյ Համբարձումյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով։
Հրամանում նշվում է, որ բարերարը ՌԴ պետական պարգևին արժանացել է «Աշխատանքային ձեռքբերումների և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»։
ՌԴ նախագահի հրամանը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում։