Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
2022 թվականին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Արթուր Վահրամի Դավթյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- նշված է հրամանագրում: