Իրական կյանքում Ռասսելը սեքսուալ չէ. ես խղճում եմ Ջեմայմեին. «սիրուհին»՝ դերասանի մասին
Ռասսել Բրենդը երբեք աչքի չի ընկել հավատարմությամբ, բայց այժմ, ինչպես երևում է, գերազանցում է սեփական ռեկորդը: Չհասցրեցինք երկու շաբաթ առաջ տեղեկանալ, որ դերասանը սիրավեպ ունի 39-ամյա քաղաքական ակտիվիստ Ջեյմամե Հանի հետ, երբ տարածվեց տեղեկություն նրա դավաճանության մասին:
23-ամյա մոդել Սոֆի Քոուդին Sun On Sunday-ին հարցազրույց է տվել, որի ժամանակ ասել է.
«Մենք Բրենդի հետ հանդիպել ենք դեռևս օգոստոսին: Այժ մեր հերթական ժամադրությունն է: Իհարկե Բրենդը սեքս-աստծո կերպարում է, սակայն դա արդեն արհեստական է»:
Այնուհետև մոդելն ավելացրել է.
«Իրական կյանքում Ռասսելն անփույթ է և բացարձակ սրամիտ չէ: Նրա սեքսուալությունն էլ արհեստական է. Ես խղճում եմ Ջեմայմեին»:
Հայտնի է դարձել, որ 38-ամյա դերասանը փորձել է հանդիպել Սոֆիի հետ դեռևս հունիս ամսից: Նա գտել է մոդելին համացանցում և սկսել մեկնաբանություններ թողնել վերջինիս լուսանկարների տակ: