Իմ երազանքն էր օգնել Մեսսիին դառնալ աշխարհի չեմպիոն․ Մարտինես
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն ամփոփել է Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության արդյունքները, հայտնում է ArmSport.am-ը։
«Մեսսին մոլորակի լավագույն խաղացողն է։ Որպես դարպասապահ իմ երազանքն էր օգնել նրան դառնալ աշխարհի չեմպիոն, որպեսզի կասկած չմնա, որ նա պատմության լավագույն խաղացողն է։ Ամեն հանդիպմանը, որին գնում էինք, ասում էինք, որ խաղում ենք ժողովրդի համար: Մենք ազգային հավաքականում խաղում ենք ոչ թե փողի, այլ մեր երկրի գույները պաշտպանելու համար։ Երբ ոտքերն այլևս չէին հնազանդվում, սիրտը միշտ մի քայլ առաջ էր անում»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել Marca-ն։
Արգենտինան դարձավ ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն՝ հաղթելով Ֆրանսիային հետխաղային 11 մետրանոցներով (3։3, 4։2՝ 11-մետրանոցներով):
Մարտինեսը ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ, իսկ լավագույն խաղացող է դարձել Լիոնել Մեսսին։