Երևանը կընդունի Սամբոյի աշխարհի առաջնությունը
Սամբոյի միջազգային ֆեդերացիան հաստատել և հրապարակել է 2023թ. միջոցառումների օրացուցային ծրագիրը: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է FIAS-ի պաշտոնական կայքում:
Աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Եգիպտոսում: Սակայն այդ երկրի սամբոյի ազգային ֆեդերացիան, որոշ հանգամանքների պատճառով, հետ է վերցրել իր հայտը։ Արդյունքում FIAS- ի գործկոմի անդամները ընդունել են Հայաստանի թեկնածությունը։ Այս հարցում հաշվի է առնվել անցած հոկտեմբերին Երևանում կայացած սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության հաջող կազմակերպումը:
Երևանում ԱԱ–ն կանցակցվի 2023թ. նոյեմբերի 10-12-ը: