Մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը
Մոսկվայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նախորդ օրը Լավրովն ու Բայրամովը հեռախոսով զրուցել են։ Նրանք ափսոսանք են հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի որոշման կապակցությամբ։