ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք խոհարարի՝ ԱԱ 2022-ի եզրափակիչից հետո խաղադաշտ մտնելու վերաբերյալ
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո խաղադաշտում խոհարար Solt Bae-ի ներկայության վերաբերյալ։
Նուսրեթ Գյոկչեն թուրք մսագործ է, շեֆ-խոհարար և ռեստորատոր, որին պատկանում է Nusr-Et սթեյքհաուսների ցանցը։
ԱԱ 2022-ի եզրափակիչում Ֆրանսիայի նկատմամբ Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո նա խաղադաշտում է մտել, սելֆի արել Լիոնել Մեսսիի և այլ խաղացողների հետ, իր ձեռքում պահել աշխարհի առաջնության գավաթը։
«ՖԻՖԱ-ն հետաքննում է, թե ինչպես են անհատները չարտոնված մուտք գործել խաղադաշտ դեկտեմբերի 18-ին «Լուսայիլ» մարզադաշտի փակման արարողությունից հետո: Կձեռնարկվեն համապատասխան ներքին միջոցառումներ»,- ասել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:
ՖԻՖԱ-ի և Գյոկչեի միջև պաշտոնական համագործակցություն չկա, սակայն սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն գովում է Nusr-Et ռեստորանները: Խոհարարը ՖԻՖԱ-ից հավատարմագրվել է 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչին։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Գյոկչեն խաղադաշտ մտնելու թույլտվություն չի ստացել Ինֆանտինոյից։ Ենթադրվում է, որ «ներքին միջոցառումները», որոնք խոստացել է ձեռնարկել ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը, ուղղված են լինելու պարզելու, թե ով է խոհարարին թույլ տվել մոտենալ խաղացողներին։
Աղբյուր ArmSport.am