Քեթրին Զետա-Ջոնսը խոստովանել է, որ երկրպագում է Լիոնել Մեսսիին
Քեթրին Զետա-Ջոնսը խոստովանել է, որ երկրպագում է Լիոնել Մեսսիին։ 53-ամյա դերասանուհին տեսանյութ է հրապարակել ինստագրամի իր էջում, որտեղ հետևում է ԱԱ 2022-ի Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ խաղին։
«Լավագույն հանդիպումը, որը ես երբևէ տեսել եմ: Ես երկրպագում եմ ՊՍԺ-ին, սիրում և խոսում եմ ֆրանսերեն, իմ սիրտը պատկանում է նրանց։
Բայց հասկացեք, ես սիրում եմ Մեսսիին։ Իսկ գիտե՞ք ինչ. ամուսինս ընդհանրապես դեմ չէ: Ուրեմն… Մի՛ լացիր ինձ կամ մեկ ուրիշի համար։ Առաջ, Արգենտինա։
Ինչ տղա է։ Ամուսինս թքած ունի իմ՝ Մեսսիի նկարով պաստառների վրա ամբողջ տանը»,- գրել է դերասանուհին
Քեթրին Զետա-Ջոնսն ամուսնացած է դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասի հետ։ Զույգն ամուսնացած է արդեն 22 տարի և ունի երկու երեխա։