Մբապպեի տրանսֆերի համար Ռեալը կարող է ընդհանուր առմամբ 1 մլրդ եվրո ծախսել
Մադրիդի «Ռեալը» նորից ցանկանում է ձեռք բերել Կիլիան Մբապպեին:
Մադրիդյան ակումբը պատրաստ է իրականացնել տրանսֆերը՝ չնայած մեծ ծախսերին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին չի վախեցնում այն փաստը, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրով ֆրանսիացին 3 տարում կարող է վաստակել 636 միլիոն եվրո։ Պերեսը պատրաստ է նույն պայմաններն առաջարկել խաղացողին։
Տրանսֆերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի։ Այն ներառում է փարիզեցիներից Մբապեին գնելու ծախսերը, խաղացողի աշխատավարձն ու տարբեր բոնուսներ։
Այս մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Մբապպեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ 2022-ի փոխչեմպիոն և մրցաշարի լավագույն ռմբարկու։
Աղբյուր ArmSport.am