Բռնցքամարտիկ Ալվարեսը կրկին խոսել է Մեսսիին ուղղված սպառնալիքների մասին
Աշխարհի գործող չեմպիոն (մինչև 76,2 կգ) մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը հիշել է հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին հնչեցրած իր սպառնալիքները, հայտնում է ArmSport.am-ը։
«Ես միշտ կպաշտպանեմ իմ երկիրը։ Այո, գուցե, ինչ-որ բաներ եղան, որ վերահսկողությունից դուրս եկան, բայց դա սովորելու գործընթացի մի մաս է։
Ուրախ եմ, որ Արգենտինան հաղթեց։ Նրանք արժանի էին դրան, շնորհավորում եմ այդ տղաներին»,- Ալվարեսի խոսքերն է փոխանցում լրագրող Մայքլ Բենսոնը։