Պուտինը ԵՄ պատժամիջոցներին կարձագանքի համապատասխան հրամանագրով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի-երեքշաբթի հրամանագիր կստորագրի` ռուսական նավթի գների նկատմամբ եվրոպական պատժամիջոցներին ի պատասխան, գրում է Ռիա Նովոստին:
«Սրանք նախազգուշական միջոցներ են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահը:
Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Արմուտքի պատժամիջոցները, մեծ Յոթնյակի երկրները սահմանել են ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլար` անհրաժեշտության դեպքում թույլ տալով սահմանային ծախսերի ճշգրտումներ: